Արցախի օկուպացված հատվածում Ադրբեջանը մոդուլային ռազմական օբյեկտներ է կառուցել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մասնակցել է Արցախի օկուպացված տարածքներում նորակառույց մոդուլային տիպի կառույցների, ինչպես նաև կապիտալ վերանորոգված կացարանների ու ռազմական նշանակության այլ օբյեկտների բացմանը։

ադրբեջան

ԱդրբեջանիՊՆ-ից հայտնում են, որ Հասանովին զեկուցվել է՝ համալիրները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, կահույքով և լիովին բավարարում են զինծառայողների կարիքներին։

Ադրբեջանցի նախարարին զեկուցվել է, որ բնակավայրերի ու վարչական շենքերի կառուցումը նախատեսվում է ավարտել կարճ ժամկետներում ու շահագործման հանձնել։   

ադրբեջան

--00—ՄՀ