Ձիերից երկուսը ինքնուրույն են հետ վերադարձել. Տեղի համայնքապետարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ձի

Տեղի համայնքապետարանը տեղեկացնում է․

«Հ2 հեռուստատեսության լուրերով հաղորդված լուրը այն մասին, որ Տեղ համայնքի Խնածախ բնակավայրից սահմանը հատած 3 ձիերը իբրև Տեղ համայնքի նախկին ղեկավարի և Ռուս Խաղաղապահների միջոցով վերադարձվել են տերերին, չի համապատասխանում իրականությանը:

Իրականությունը հետևյալն է. չնայած այն հանգամանքին, որ Տեղ համայնքի ղեկավար՝ պարոն Ղուլունցը տեղեկացրել էր մեր սահմանապահ զորքերին և Ռուս խաղաղապահներին դեպքի մասին, այնուամենայնիվ ձիերից երկուսը ինքնուրույն են հետ վերադարձել, իսկ մեկը մնացել է հակառակորդ կողմի մոտ:

Այս պահին համապատասխան աշխատանքներ են տարվում մյուսը վերդարձնելու ուղղությամբ»:

--00--ԱՀ