Արսեն Թորոսյանն այցելել է Արտաշատի և Վեդիի բժշկական կենտրոններ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24 News  

թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Արտաշատի և Վեդիի բժշկական կենտրոններ:

«Մարզային այցելությունների հաջորդ կանգառս Արտաշատի բժշկական կենտրոնն է, որտեղ այս պահին ծավալված է քովիդ մեծ բաժանմունք՝ իր վերակենդանացման մահճակալներով։

Ուզում եմ հիշեցնել, որ Արտաշատի բժշկական կենտրոնն առաջիններից է եղել, որը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին։ Դեռ 2020 թվականի գարնանից կենտրոնը սպասարկում է քովիդ պացիենտներին և մինչ օրս մեր հազարավոր հայրենակիցներ բուժվել են այստեղ։
Տնօրեն Հայկ Համբարձումյանի ուղեկցությամբ շրջել եմ բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել նաև թթվածնային հզորություններին, որն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ։ Չնայած նրան, որ թթվածնի կայանը ձեռք է բերվել անցյալ տարի և աշխատում է իր ողջ ներուժով, սակայն հազիվ է հասցնում հերիքել ներկայիս պահանջարկին և հավելյալ գազաբալոնային համակարգ է աշխատում։

Հանդիպել եմ նաև բժշկական կենտրոնի անձնակազմին։ Միասին քննարկել ենք առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Պայմանավորվել ենք հետագայում ինտենսիվ համագործակցել։

Այնուհետև այցելել եմ Վեդու բժշկական կենտրոն, որը դեռ անցյալ տարվանից ամբողջությամբ ծավալված է որպես քովիդ կենտրոն։ Այն այս ընթացքում մի քանի անգամ ըստ անհրաժեշտության պրոֆիլավորվել և վերապրոֆիլավորվել է։
Այստեղ ևս շրջայց եմ կատարել, հետաքրքրվել կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների առողջությամբ»,-գրել է նա:

 --00—ՄՀ