Կոտայքի մարզպետարանի և Հայ-չինական գործընկերության կենտրոն ՀԿ-ի միջև կնքվել է հուշագիր

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24 News  

․

Կոտայքի մարզպետարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության միջև այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ստեղծել և զարգացնել Հայաստան-Չինաստան գործարար, տնտեսական, մշակութային, գիտակրթական կապերն ու համագործակցությունը՝ ներդրումային ներգրավվածության, տնտեսական և գործարար կապերի խթանման, կրթական ծրագրերի փոխանակման, զբոսաշրջության զարգացման, մշակույթի ու պատմության ճանաչելիության բարձրացման ու տարածման միջոցով:

Փոխըմբռնման հուշագիրն ստորագրել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանը: Մարզպետը հույս է հայտնել, որ հուշագիրը հնարավորություն կտա ամրապնդել բարեկամական հարաբերությունները և նպաստել Հայաստանի ու Չինաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Իր հերթին, Արմեն Մխիթարյանը նշել է, որ կազմակերպությունը կաջակցի, որպեսզի Կոտայքի մարզի և Չինաստանում պետական և տեղական կառավարման համապատասխան մարմինների ու ոչ պետական այլ կազմակերպությունների հետ համագործակցությունն ամրապնդվի՝ ապահովելով տարբեր ծրագրերում մարզի մասնակցությունն ու ներգրավվածությունը:

--00--ԱՀ