Զինվորը երբեք մեզ համար արժեք չի եղել, մենակ կենացն ենք խմել ու վերջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Զինվորը երբեք մեզ համար արժեք չի եղել, մենակ կենացն ենք խմել ու վերջ։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, մենք ներկայումս հանրային դեգրադացման շրջափուլում ենք․ խնդիրը վերնախավի՝ իշխանության և ընդդիմության մեջ է, որոնք ի զորու չեն սպասարկել պետության ազգային շահը։

Պետրոսյանի կարծիքով,Հայաստանի քաղաքական էլիտան զբաղված է զուտ միֆական հռետորաբանության վերարտադրությամբ, իրար թուրք և թալանչի են ասում, բայց ոչինչ չեն անում մարտահրավերներին դիմագրավելու համար։

Նրա եզրակացությունը հետևյալն է․«Կա՛մ Փաշինյանը թուրք չի, կա՛մ դուք հայ չեք, որ չեք կարողանում միավորվել և թուրքին հեռացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։