Ադրբեջանի և Ստամբուլի գլխավոր դատախազներն այցելել են Շուշի և Վարանդա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Տարածաշրջան

Ստամբուլի գլխավոր դատախազ Շաբան Յըլմազի գլխավորած պատվիրակությունը, Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հրավերով, պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նոյեմբերի 24-ին պատվիրակությունն այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջան, ծանոթացել այնտեղ կառուցված միջազգային օդանավակայանին։

Այնուհետև պատվիրակությունն այցելել է Շուշի: 

--00--ԿԿ