Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել «3+3» հարթակի առաջին նիստին. Թուրքիայի ԱԳՆ պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Թուրքիա ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել «3+3» հարթակի առաջին նիստի մասին:

«Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցում մտքերի կառուցողական փոխանակում։ Նախատեսվել է առաջնահերթություն տալ առևտրատնտեսական, հաղորդակցության, մշակութային և հումանիտար հարցերին՝ խաղաղության և կայունության ամրապնդման համար փոխվստահության բարձրացման նպատակով: Հինգ երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են աշխատանքային ձևաչափի հարցում լինել ճկուն»,- հայտնել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը։

--00--ԱԹ