Մոսկվայում չվերթեր են հետաձգվել տեղումների պատճառով․ ձյան շերտի հաստությունը հասել է 30 սմ-ի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

ձյուն

Երեքշաբթի առավոտյան ձյան տեղումների պատճառով ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի երեք «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով չվացուցակներին:

Տեղեկության համաձայն՝ «Վնուկովո» օդակայանում հետաձգվել է 5 թռիչք, «Դոմոդեդովոյում»՝ 9, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 5, չեղարկվել՝ 16 չվերթ:

Մոսկվայում այսօր առավոտյան արդեն տեղացել է ամսական տեղումների նորմայի 20-ը: Այս օրը նման քանակի ձյուն Մոսկվայում չէր գրանցվել 28 տարի շարունակ:  Ձյան շերտի հաստությունը հասել է 30 սմ-ի։

--00—ՄՀ