ՀՀ-ում 7 266 դրական թեստավորվածների 94,6%-ը պատվաստված չէ. տվյալներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` ներկայացնելով տվյալներ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների, թեստավորվածների ու հոսպիտալացվածների վերաբերյալ:

«7 266 դրական թեստավորվածների 94,6%-ը պատվաստված ՉԷ,

1595 հոսպիտալացվածների 95,3%-ը պատվաստված ՉԷ,

182 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 94%-ը պատվաստված ՉԷ»,- գրել է նա:

--00--ԱԹ