Ասկերանի Նորագյուղ համայնքում ավարտվում են արագ հավաքովի բնակելի տների կառուցման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում ավարտին են մոտենում թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի հերթական 2 բնակելի տների կառուցման աշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Առանձնատներից մեկը 3 սենյականոց է, իսկ մյուսը՝ 4։ Այժմ իրականացվում են ներքին ու արտաքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։

Ըստ նախագծի՝ դրանք թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի առանձնատներ են, որոնց կառուցման աշխատանքներն իրականացվում են շուրջ 1 ամսում։ Առանձնատների պատերը պանելային են՝ 100մմ հաստությամբ։ Պանելները 1.25×2,5×0,1 մետր չափսերի են, որոնք հավաքվում են մետաղական կոնստրուկցիաների վրա։ Տանիքն երկշերտ մեկուսացված է, ինչն ապահովում է կայուն ջերմամեկուսացում։

Նախագծի ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ կապալառուն՝ Տարմա ՍՊ ընկերությունն է։

Առանձնատները շահագործման կհանձնվեն մինչև ընթացիկ ամսվա վերջ։

--00—ԼՄ