Նորագյուղում հրդեհ է բռնկվել BMW-ում. 1 հոգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24news

Screenshot_7

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագյուղ թաղամասի 364 Ա տան մոտ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացիները իրենց ուժերով նախ կանխել են BMW մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Նուշիկ Վարդանյանն ու Մհեր Մանուկյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ