«Արցախը տանք, որ լավ ապրենք»-ը լայնորեն տարածվում էր․ հիմա լա՞վ եք ապրում․ Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ՀՀԿ-ի 17-րդ համագումարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը ու գործող իշխանության սկսած բանակցային գործընթացներին:

«Այսօր և այստեղ ուզում եմ Ձեզ հետ շատ բաց ու շիտակ լինել, եթե կուզեք՝ խոցելիության աստիճանի: Ահա կանգնած եմ Ձեր առջև՝ անձնական կորուստների ու հարվածների ցավը չհաղթահարած, բայց գիտակցումով ու պատասխանատվությամբ, որ դեպի անդունդ գլորվող մեր անկախության պետականության ճանապարհի այս հատվածում անկարելի է սեփական ցավով օտարանալը. հայներնիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում անգամ եթե դեռ հասկացված չես»,-ասել է նա:

Սերժ Սարգսյանը նաև կարծիք է հայտնել, որ տարիներ շարունակ ձևակերպվող «թաքուն սպասումն ու ոգևորությունը», թե «Արցախը տանք, որ լավ կապրենք», քայքայել է մեր 30-ամյա պետության հիմքերը:

«Արցախը եղել  մնում է մեր ժողովրդի գոյության ու պաշտպանության հարցը»,-ասել է նա: