Նախրի մեջից էշի ճակատը պաչել չեմ խնդրել. ինչո՞ւ Սերժ Սարգսյանը 2018-ին հանձնեց իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի 17-րդ համագումարին խեսել է 2018-ին ներկայացրած իր հրաժարականի պատճառներին: 

«2018-ին հեռացա՝ խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով մեր երկրին, հեռացա, որպեսզի պոպուլիստների և աշխարհաքաղաքական հստակ նպատակներով նրանց իշխանության բերած արտաքին շահագրգիռ ուժերի աջակցությամբ խաբված, մանիպուլյացիայի, ստի ու ապատեղեկատվության մեծ չափաբաժիններից թունավորված մեր ժողովուրդը հանդարտվի, երկրի ներսում արյուն չթափվի, և հրապարակում հավաքված, ոգևորված մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը՝ իշխանության եկածների նույնպիսի ոգևորութւյամբ կետ առ կետ պահանջելով կատարելու խոստումները և հաշվետու լինել ժողովրդին: Ես միայն ուրախ կլինեի, եթե այդպես լիներ և երկրում խաղաղություն, ներդաշնակություն ու տրամաբանություն լիներ, որոնցից, ցավոք, անցած 3,5 տարիներին ոչինչ չմնաց»,-ասել է նա, ապա հավելել, որ թավշյա հեղափոխության շղարշի ներքո քողարկված նպատակներն արդեն շատերին տեսանելի են:

«Ես ակնհայտորեն խանգարում էի նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով ինձ կանգնեցրին ծանր երկընտրանքի առաջ, կամ, ուժ կիրառելով, երկրում արյուն թափելով, մնալ իշխանության»,-ասել է նա:

Խոսքն ուղղելով որոշոկի շրջանակների՝ Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ սեփական սխալ իրեն չվերագրեն. «Ես Ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից պաչել ամնեաբարձր զռացողի ճակատը, և այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, թե իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: