Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականներն բանակի օրվա հետ կապված այցելեցին Եռաբլուր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

Բանակի օրվա առթիվ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավար կազմի, կուսակցական կառույցների ներկայացուցիչների, մի շարք աջակիցների և մարտական ընկերների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից:

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:

ՀՀ 3-րդ նախագահն իր շնորհավորական խոսքն է հղել տոնի առթիվ: