45-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 81-ամյա հետիոտնին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

․

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Ժամը 10:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Երվանդ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով  Խաչիկ Դաշտենց փողոցի և Նուբարաշենի խճուղու հատման խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 81-ամյա Սիրանուշ Հ.-ին: 

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել: Փաստի առթիվ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

--00--ԱՀ