24-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

հասարակական

Փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են, իսկ Mercedes-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 47 OX 007 համարանիշի ավտոմեքենային:

Աղբյուրը հայտնում է, որ մահացածները կանայք են: