Լոռու մարզում վարակվածների թիվը 71 է, գրանցվել է մահվան առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

մոսկվա

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ը լավացել է: Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը:

Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, որն ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ, մահացել է»: