Երևանում 20-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News 

հասարակական

Երեկ՝ մարտի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 20-ամյա Արթուր Բ-ն իր վարած Mercedes մակնիշի 16 GG 661 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Ծիրան» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 20-ամյա Մարիամ Թ-ին և 22-ամյա Ազատ Հ-ին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին նրանց տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։