Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

․

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որիի ժամանակ հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչ Մալենան։ 

Մեր երկիրը վաստակեց 224 միավոր։ Լեհաստանի մասնակիցը երկրորդ հորիզոնականում է, իսկ Ֆրանսիան՝ երրորդը։

Հայաստանի պատվիրակ 14-ամյա Մալենան կատարեց  «Քամի-քամի» երգը, ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը:

--00--ԱՀ