«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է հղել գլխավոր դատախազին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

Thumbnail

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է հղել գլխավոր դատախազին՝ կապված Երևան քաղաքի ավագանու անդամների վրա ճնշումներով: Այս մասին տեղեկացնում է Դանիել Իոաննիսյանը։

«Մասնավորապես, կարծում ենք, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից «Իմ քայլը» խմբակցության մի շարք ավագանու անդամների վրա ճնշումներում առկա է քրեական օրենգրքի 311.2 հոդվածով նախատեսված հանցակազմ: Ավելին, հաշվի առնելով, որ ճնշում գործադրողները բարձրաստիճան պաշտոնատար անձինք են, դատախազությունից խնդրել ենք միջոցներ ձեռնարկել վկաների պաշտպանության ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։