Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու Անկարա, նաև պատրաստ ենք հյուրընկալելու այդ երկրներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում՝ խոսելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու այն հայտարարության մասին, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտադիր են անցկացնել Թուրքիայում, նշել է․

«Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու Անկարա, նաև պատրաստ ենք հյուրընկալելու այդ երկրներին՝ մեր մոտ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու»,- նշեց ԱԽ քարտուղարը։

«Մենք ավելի շատ հայ-թուրքական հարաբերությունները կքննարկենք երկկողմ ֆորմատով, բայց եթե առիթ լինի «3+3»-ում էլ խոսելու, ապա մենք նաև այդ առիթը կօգտագործենք՝ Թուրքիայի հետ շփումներ ունենալու, միմյանց դիրքորոշումներն ավելի պարզ և մատչելի դարձնելու համար»,- հավելեց նա։

--00--ԱՀ