Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ռիմա

ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Ռիմա Դեմիրճյանը մահացել էր դեկտեմբերի 21-ին 88 տարեկան հասակում։ Մահվանից օրեր առաջ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ 

--00—ԼՄ