Տոլմա, ծիծակ, փախլավա․ Հմեյմիմում համտեսել են հայկական և ռուսական խոհանոցի ուտեստները

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

տոլմա

Սիրիայի Հմեյմիմ ռուսական ռազմաօդային ուժերի ավիաբազայում անցկացվել է «Ազգային խոհանոցի օր» գաստրոնոմիական միջոցառումը, որին ռուսական ավանդական ուտեստներից բացի ներկայացվել է նաև հայկական խոհանոց։ Հայկական սեղանին ներկայացված է եղել ծիծակ, տոլմա, փախլավա։

փախլավա

 Սիրիայում ՌԴ ԶՈՒ խմբավորման թիկունքային ապահովման գծով հրամանատարի տեղակալ Վիկտոր Ալեքսեևը նշել է, որ նման միջոցառումները, ի թիվս այլ բաների, օգնում են զինվորականներին ծանոթացնել եղբայրական ժողովուրդների խոհանոցներին։

 --00—ՄՀ