Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ՀՀ Բելառուս

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հանդիպումը տեղի է ունենում Կոնստանտինովսկի պալատում:

Երկու ղեկավարներն այս հանդիպման ընթացքում կքննարկեն ռուս-բելառուսական համագործակցության արդիական հարցերը, իսկ հանդիպման ավարտից հետո նախատեսում են հոկեյ խաղալ:

Հաղորդվում է նաև, որ հանդիպման մեկնարկից առաջ Պուտինը մեքենայով եկել է Լուկաշենկոյի հետևից:

--00--ԱԹ