2021թ. Փրկարար ծառայությունը պատվով է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները. ԱԻՆ ՓԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ԱԻՆ փրկարար

ԱԻՆ ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել.

«Հարգելի՛ փրկարարներ, Փրկարար ծառայության աշխատակիցներ,

2021թ-ին Փրկարար ծառայությունը պատվով է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները՝ ի նպաստ մեր բնակչության պաշտպանության և արտակարգ իրավիճակների համակարգի զարգացման: Իրականացվել են մեծածավալ աշխատանքներ՝ տեխնիկական վերազինումից մինչև միջազգային համագործակցություն և հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանների բարելավում: Վստահ եմ, որ այսուհետ ևս մասնագիտական նույն բարձր պատրաստվածությամբ և արժանապատվորեն շարունակելու եք ձեր մարդասիրական առաքելությունը:

Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով անփորձանք աշխատանք, խաղաղություն մեր երկրին և բարօրություն ձեր ընտանիքներին»:

--00--ԱԹ