Հեղափոխությանն աջակցել ենք, պատերազմում կռվել ենք, հիմա արդեն պետք չե՞նք․ բողոքի ակցիա

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 3,  24 News

Դեկտեմբերի 31-ին պարոն Քոսոյանը եկավ, ավտոբուսներ բերեց, որ մեզ տեղափոխի 4-րդ գյուղ, մենք հրաժարվեցինք, որովհետև շատ լավ ծանոթ ենք էնտեղի պայմաններին, չենք ուզում տեղափոխվել, կառավարության գրավոր նման որոշում գոյություն չունի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող Անօթևանների կացարանի բնակիչներից մեկը։

«Մենք խնդրանքով դիմում ենք թե՛ սոցապնախարարին, թե՛ պարոն վարչապետին, չէ որ մենք էդքան իրա համար ձայն ենք տվել․ խնդրում ենք՝ գան մեր կազմակերպության հետ գոնե վեց ամսով պայմանագիրը երկարացնեն։ 93 շահառու ենք, որից 50-ը էստեղ են, 43-ը՝ անկողնային են։ Թող գոնե վեց ամսով մեր պայամանագիրը երկարացնեն, նրանից հետո ամառ կլինի, մի բան կլինի»,- ասաց բնակիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ