Պուտինը, Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են իրավիճակը Ղազախստանում․ ՀՀ-ն գագաթնաժողով կկազմակերպի

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 8,  24 News   

Լուկաշենկո

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում, որը հանդարտվելու և նորմալանալու միտում ունի։ Այս մասին հայտնում է Կրմելի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը Պուտինի հետ զրույցում ասաց, որ հայկական կողմը, որպես ՀԱՊԿ գործող նախագահ, առցանց գագաթնաժողով է կազմակերպելու։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարդ Տոկաևը ՀԱՊԿ ԱԽ առցանց գագաթնաժողով անցկացնելու առաջարկով է հանդես եկել։ Պուտինը ողջունել է առաջարկը։ Ժամկետների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

--00—ՄՀ