«Ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ»․ Լուսինե Բադալյանը ցավում է կատարվածի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

նկար

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Եռաբլուր» պանթենում հունվարի 28-ին ԶԼՄ-ների արձանագրած կադրերի վերաբերյալ, որում նա ծիծաղում է։ 

«Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին սոցիալական մեդիայում հայտնվեց Եռաբլուրի մոտակայքում գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որտեղ ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա, ինչի համար ուզում եմ ներողություն խնդրել։

Նաև ուզում եմ ներողություն խնդրել այն բանի համար, որ երբեք չէի կարող պատկերացնել, որ այդ օրը հայոց բանակը փառաբանելու և հայ զինվորին մեծարելու փոխարեն՝ կարող են գտնվել մարդիկ և լրատվամիջոցներ, որոնք ի վիճակի են նման մանիպուլյացիաներով, իրենց նպատակներին հասնելու համար, խաղալ նույնիսկ մեր զինվորների ծնողների զգացմունքների հետ։

Խորապես ցավում եմ կատարվածի համար։

Խոնարհումս մեր բոլոր քաջերի հիշատակի առաջ

Խոնարհումս նրանց ծնողների առաջ, ովքեր ամենաթանկն են նվիրել մեր հայրենիքին

Խոնարհումս մեր քաջ զինվորներին, ովքեր այսօր էլ պահում եմ հայրենիքի սահմանները»։

--00—ԼՄ