Եզդիների համբերության բաժակը լցվել է, ինքնավարություն ենք ուզում մեր պատմական հայրենիքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Եզդիների համբերության բաժակը լցվել է, ինքնավարություն ենք ուզում մեր պատմական հայրենիքում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը։

Նրա պնդմամբ՝  «եզդիները ուրիշների հողերի վրա աչք չունեն, իրենց անհրաժեշտ է ինքնավարություն կամ էլ անվտանգության գոտի իրենց պատմական հայրենիքում անվտանգային հարցերը լուծելու համար՝ հաշվի առնելով այն պարզ իրողությունը, որ վերջին երկու տասնամյակներին եզդիները առնվազն երկու անգամ ցեղասպանության են ենթարկվել»։ 

Բացի այդ, Հաջոյանը նշեց, որ եզդիները նաև պահանջում ենք ինքնության ճանաչում, քանի որ Իրաքում իրենց դիտարկում են որպես կրոնական համայնք, բայց անհրաժեշտ է շեշտադրվի նաև էթնիկական բաղադրիչը։ 

Նա նաև ավելացրեց, որ Թուրքիայում եզդիներին դիտարկում են թուրքեր, իսկ Իրաքում՝ արաբներ։ 
Խոսելով Թուրքիայի տարածաշրջանային ապակառուցողական գործունեության մասին՝ Հաջոյանը նշեց, թե Անկարան ահաբեկչական գործողություններ է իրականացնում Շանգալի տարածքում՝ հետապնդելով Քրդական բանվորական կուսակցությանը։ Ըստ նրա, մի քանի օր առաջ էլ ավիոհարվածներով ռմբակոծել են՝ խախտելով Իրաքի տարածքային ամբողջականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ