Դպրոցներում ու մանկապարտեզներում առկա է կորոնավիրուսի 1 563 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

կորոնավիրուս

Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում, վերջին տվյալներով, երեխաների ու աշխատակիցների շրջանում առկա է կորոնավիրուսի 1 563 դեպք: Հիմնական դեպքերը գրանցվել են Երևանում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ շատ դպրոցներ, ունենալով 10 տոկոս և ավելի կորոնավիրուսի դեպքեր, անցնում են հեռավար ուսուցման՝ ամբողջությամբ կամ մասնակի:

«Յուրաքանչյուր օր իրավիճակի գնահատման արդյունքները մենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարոթյան հետ անընդմեջ քննարկում ենք: Եթե լինի անրհրաժեշտություն, ապա նաև համապատասխան առաջարկություններով կարող ենք հանդես գալ»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Թեպետ վերջին օրերին կորոնավիրուսի նոր դեպքերի նվազում է նկատվում, սակայն Ռոմելլա Աբովյանը նշեց, որ դեռ վաղ է այս ալիքի մարելու մասին խոսելը: Նա նշեց, որ շաբաթ, կիրակի օրերին սովորաբար քիչ են դիմում թեստավորման համար:

--00--ԿԿ