Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու մանկապարտեզների լավագույն մասնագետները պարգևատրվել են 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

Մանկավարժական աշխատողների ընթացիկ տարվա գործունեությունը դիտարկելու և լավագույններին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մշակվել և կրթական հաստատություններին էր տրամադրվել համապատասխան հայտերի ձևանմուշներ՝ տնօրենի տեղակալի, ուսուցչի, դաստիարակի, հոգեբանի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի, գրադարանավարի համար: Նախաձեռնությամբ ընտրված շուրջ երեք տասնյակ աշխատակիցներին ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել են քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:

Հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու մանկապարտեզների տարվա լավագույն մասնագետները պարգևատրվել են շնորհակալագրերով և «Եղիշե Չարենց – 125» ոսկե հուշադրամով:

նկար

--00—ԼՄ