Լիբանանում ՀՀ դեսպանն ու Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են անվտանգային հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Քաղաքական

Փետրվարի 11-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը ռազմական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղյանի ուղեկցությամբ հանդիպել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մորիս Սլիմին։ Այս մասին տեղեկացնում է Լիբանանում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան անվտանգային և պաշտպանական երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը և համագործակցության հեռանկարները։ 

--0--ԿԿ