Ուժեղացված ծառայություն. հայտնաբերվել է 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, ատրճանակներ, թմրանյութ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

նկար

Այսօր Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվել է ուժեղացված ծառայություն: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Միջոցառումների ընթացքում կատարվել են տարատեսակ ստուգումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների:

Մեր քաղաքացիների ներողամտությունն ենք հայցում պատճառված անհանգստության համար, բայց միևնույն ժամանակ հիշեցնենք, որ այդ կարգի գործողություններն իրականացվում են հենց քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով:

Մասնավորապես այսօր, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հայտնաբերվել է 21 միավոր սառը զենք, 2 ինքնաձիգ, մարտական և գազային ատրճանակներ, թմրանյութ և այլն:

Դժվար չէ պատկերացնել, թե նշված զենքն ինչպիսի վտանգ կարող էր ներկայացնել հենց քաղաքացիների համար:

Ոստիկանությունը պարբերաբար իրականացրել և իրականացնելու է նմանատիպ կանխարգելիչ և նախականխման միջոցառումներ:

Ակնկալում ենք մեր քաղաքացիների աջակցությունը հանրային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններում:

--00—ԼՄ