Հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին․ ՀՀ քաղաքացիներին կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

լույս

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ուկրաինական զարգացումներին առնչվող ԶԼՄ-ների հարցի պատասխանը։

«Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին:

Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»,-նշված է հաղորդագրությունում: