«Գրանդ Սպորտ»-ի դիմաց հայտնաբերվել է կնոջ դի. ըստ վարկածի՝ նա կրկնակի վրաերթի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

nka8

Փետրվարի 16-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմանում Արագածոտնի մարզի բնակիչը՝ 44-ամյա Ռուբիկ Զ․-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սպորտ» համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։

Ըստ նախնական տեղեկության, վարկածներից մեկի համաձայն, պարեկային ծառայությունը, քննչական խումբն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայղոներն աշխատում են նաև այն ուղղությամբ, որ մեկ այլ ավտոմեքենա վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով շպրտվել և ընկել է Mercedes-ի վրա, քանի որ պարեկների օպերատիվ ժամանման արդյունքում դիակից մոտ 30-40 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է մեկ այլ ավտոմեքենայի կոտրված դետալներ, վրաերթի ենթարկվածի պայուսակը, շարֆը, իսկ կոշիկներից մեկը հարվածի արդյունքում շպրտվել ու հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում։  Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։  Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Գրանդ Սպորտ» ընկերության աշխատակցի՝ Կարինե Քալաշյան անուն-ազգանունով անցաթուղթ։ 

--00—ԼՄ