Ստեփանակերտում մեքենան բախվել է պատնեշին․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

նկար

Մարտի 2-ին` ժամը 13:05-ին, ԱՀ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մարտունի փողոցի թիվ 23 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Մեկնած հետաքննիչ Վ. Համբարձումյանը պարզել է, որ մարտի 2-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ստեփանակերտի 28-ամյա բնակիչ Դ. Վ.-ն, վարելով «BMW» մակնիշի ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է ճանապարհահատվածի ձախ մասում առկա պատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհի Ն. Մ.-ն (ծնված 1990թ.), գլխի աջ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդով և ուղեղի ցնցումով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Նրա առողջական վիճակը բավարար է։

ՆԳ նախարարությունը երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում է.

Այսօրինակ դեպքերն ու արտակարգ պատահարները բացառելու նպատակով խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

Մի՛ վտանգեք Ձեր և Ձեր մերձավորների կյանքն ու առողջությունը։

--00—ԼՄ