Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-ամյակի կապակցությամբ այցելել է Երկրապահ կամավորականների միություն:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: