ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ գերիների իրավունքներին և նրանց վերադարձին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ա

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։

Մասնավորապես, Թիերի Ռիբոն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ տարվող աշխատանքներին, ներառյալ` ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ` դրանից հետո անհետ կորած անձանց առնչությամբ իրականացվող աշխատանքներին:

--00--ԱՀ