ՀՀ տարածքում, այսօրվանից սկսած, ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

230518.jpg

Հանրապետության տարածքում մարտի 30-ի և 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-4-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:

--00—ՀԶ