ՀՀ-ն Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

2022 թվականի ապրիլի 7-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար:

Ընդհանուր առմամբ, առաքելության առաջին օրվանից մինչև օրս Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 24 տոննա դեղորայք։

--00--ՀԶ