Կայացել է Սիրիայի Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականացնող 12-րդ խմբի հերթափոխը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

8b3bd333-b577-42c7-b44b-68d8f4c0ec16.jpg

2023 թվականի մայիսի 6-ին կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականացնող 12-րդ խմբի հերթափոխը:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ականազերծողներից բաղկացած հերթական խումբը մեկնել է Հալեպ և այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական պարոն Դավիթ Թադեվոսյանը հերթափոխի կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելության խմբի կենտրոն՝ ողջունելու Հալեպ ժամանած 12-րդ հերթափոխի հայ մասնագետներին, ինչպես նաև հաջողություն մաղթելով մարդասիրական աշխատանքների իրականացման մեջ։ Հանդիպմանը քննարկվել են նոր հերթափոխի աշխատանքային գործունեության հետ կապված մի շարք հարցեր:

Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների 12-րդ խմբի ականազերծողները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները:

--00—ԶՀ