44-օրյա պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը միացել է հացադուլ հայտարարած իր զինակից ընկերներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

հասարակական

44-օրյա պատերազմի օրերին իր խզված ձայնով «հաղթելու ենք» կոչով առանձնացող զինվորականը՝  Մնացական Ավետիսյանը, միացել է Ազատության հրապարակում նստացույց ու հացադուլ հայտարարած իր զինակից ընկերներին՝ Նվեր Կիրակոսյանին և  Արթուր Ավագյանին:

«Միանում եմ:

Արցախի պետականությունը և մեր հայրենակիցների՝ պատմական հայրենիքում ապրելու, արարելու իրավունքը բացարձակ արժեքներ են:

Կոչ եմ անում երիտասարդներին միանալ, մոբիլիզացնելու գաղափարները, տեր կանգնելու մեր հայրենիքին:

Սպասում ենք 19:30-ին Ազատության հրապարակում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մնացական Ավետիսյանը: