Հրապարակվել է ԵՄ-Վրաստան ասոցացման օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Վրաստան-ասոցացման-օրակարգ

Մինչև ԵՄ-Վրաստան ասոցացման օրակարգի (Association Agenda) 2021-2027 թվականների առաջնահերթությունների պաշտոնական ընդունումը, համաձայնեցված փաստաթուղթն արդեն հրապարակային է Եվրամիության կայքում, փոխանցում է AliQ Media-ն։

Փաստաթուղթը ներառում է առանցքային պարտավորություններ և առաջնահերթություններ Վրաստան-ԵՄ համագործակցության բոլոր ոլորտներում՝ ժողովրդավարություն, դատական ​​համակարգ, առևտուր, տնտեսություն, շրջակա միջավայր և այլն:

Փաստաթղթին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Նշենք, որ Վրաստանն արդեն ԵՄ-ին է հանձնել ինքնագնահատման հարցաշարը՝ կազմված առաջին և երկրորդ մասերից:

--00--ԱԱ