Փաստորեն, մոտ 500 հոգի է խորհրդարանական ընդդիմության կոչով պատրաստ առավոտները դուրս գալ փողոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

նկար

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց աառավոտյան 8։00-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։ Այսօր ժամը 8։15-ին այդ հրապարակում կար 553 մարդ` ներառյալ ոստիկաններն ու լրագրողները։

Հաշվարկը, ինչպես միշտ, արել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»` օդից նկարելու ու մեկ առ մեկ բոլորին հաշվելու միջոցով (հղումը մեկնաբանությունում)։

Փաստորեն, մոտ 500 հոգի է խորհրդարանական ընդդիմության կոչով պատրաստ առավոտները դուրս գալ փողոց։ Մոտ 500 հոգի է, որ համարյա ամեն օր այս քաղաքի երթևեկությունը վերածում են դժոխքի։

Հ. Գ. Միշտ հետաքրքիր էր, թե առավոտները քանի՞ մարդ է փողոց հանում ընդդիմությունը։ Բայց եթե միշտ դրանք տարբեր տեղերում միաժամանակ տեղի ունեցող ակցիաներ էին (և հաշվել չէր լինում), այսօր ընդդիմությունը բոլորին հրավիրեց մեկ վայրում, ինչը բացեց հաշվելու հնարավորությունը»։

--00—ԼՄ