Ռուբեն Վարդանյանը ՀՀ անձնագրով քաղբանտարկյալ է․ Հայաստանը պետք է իրեն պաշտպանի իրավական մեթոդներով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

f5345bdc44b1b587238a815c532c7a96_1680550883

Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության անձնագրով քաղբանտարկյալ է։ Անկախ իր քաղաքական գործունեության նկատմամբ վերաբերմունքից, Հայաստանի Հանրապետությունը պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը։

«Նույնը վերաբերում է ՀՀ քաղաքացու անձնագրով բոլոր այն անձանց, որոնք ապօրինաբար ազատազրկված են (կամ կազատազրկվեն) Ադրբեջանի կողմից»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի պետական անվտագության ծառայողների կողմից ձերբակալվել է և տարվել Բաքու։

--00—ՅՄ