Պուտինը կայցելի հատուկ գործողության ժամանակ վիրավորված ռուս զինվորների հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Պուտին հոսպիտալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայցելի Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ վիրավորված ռուս զինծառայողների հիվանդանոց։ 

Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Պուտինը շփվելու է Ռուսաստանի Զինված ուժերի (ԶՈւ) զինծառայողների հետ։ Պեսկովը նշել է, որ «դա նախկինում բազմիցս է եղել»։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են մարտի 25-ին, հատուկ գործողության ընթացքում տուժել է 3825 ռուս զինծառայող, մահացել է 1351 մարդ։

--00--ԱԱ

Տեսանյութեր