Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել է Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

հասարակական

Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդը, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով,  ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան տարել են անհայտ ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում ահազանգել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նրա ներկայացմամբ, բռնապետության անօրինական այս գործողությունը տեղի է ունեցել առանց իրավական հիմքեր ներկայացնելու և առանց որևէ պարզաբանման:

«Հարգելի պարոններ Արմեն Աբազյան, Վահե Ղազարյան և Արթուր Դավթյան

Պահանջում եմ

1. Հրապարակել  Որոշումը, եթե իհարկե գոյություն ունի համաձայն որի իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանը զրկվել է անձնական ազատությունից։

2. Տրամադրել տեղեկատվություն Պավել Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ։

3. Իսկ եթե դուք կապ չունենք Պավել Մանուկյանի առևանգման հետ, ապա հայտնեք ինչ միջոցներ են ձեռնարկվում բացահայտելու ցեղասպան թուրքերի վայրագությունները Երևանում»։