ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը տեղի կունենա Երևանում. օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

նկար

Հունիսի 17-ին Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ:  

ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում՝ նեղ և ընդլայնված կազմով, քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև այլ հարցեր:

Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգան հայտարարությամբ: 

--00—ԼՄ