Արմեն Գրիգորյանն ընդունել է ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News 

ագ

Սեպտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից։

Զրուցակիցներն անդրադարձել են սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակմանը և ներկայիս հումանիտար ծանր իրավիճակին: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները:

 --00—ԼՀ