Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

large.jpg

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, հայտարարելով, թե հունիսի 24-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

--00—ՀԶ
 

Տեսանյութեր